ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Վիտալի Բալասանյան. Ավելի լավ է ինձ դատեն, նստեցնեն, քան սոցիալական ցանցերում իմ հասցեին հայհոյանքներ հնչեցնեն

Վիտալի Բալասանյան. Ավելի լավ է ինձ դատեն, նստեցնեն, քան սոցիալական ցանցերում իմ հասցեին հայհոյանքներ հնչեցնեն
16.10.2019 | 00:45

Ավելի լավ է ինձ դատեն, նստեցնեն, քան սոցիալական ցանցերում իմ հասցեին հայհոյանքներ հնչեցնեն, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը։ «Մենք չենք ստեղծել այնպիսի արժեքներ, որը կհամապատասխանի հանրության շատ քիչ մասին, որն ասում է դրանք։ Էս ո՞ւր ենք տանում մեր երկիրը», - ասաց նա։ Վիտալի Բալասանյանն ասաց, թե մի բան է ասելու, որը կցանկանար փոխանցեին ՀՀ իշխանություններին։


«Իմ թոռներն արդեն իսկ ընտրել են իրենց ապագա մասնագիտությունները, մեկն ուզում է գեներալ դառնալ, մեկն՝ իրավաբան, մեկը բժիշկ ու պետք է գտնեն այդ գեներալի կերպարը, հիմա իմ կերպարը չեն ուզում արդեն, որովհետև սոցցանցերում իմ թոռնիկները կարդում են ու ասում են՝ էս գեներալը գեներալ չէ։ Հիմա ցույց տվեք այդ կերպարները, այդ մարդկանց, որպեսզի իմ հինգ թոռնիկներն առաջնորդվեն դրանով ու կերտեն իրենց ապագան», - ասաց Վ. Բալասանյանը:

Դիտվել է՝ 1147

Մեկնաբանություններ